Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:12 25-07-2022

Լեհաստանում 5 միլիոն դոլար են հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով

Լեհաստանը մեկ ամսից էլ քիչ ժամանակում գրեթե 5 միլիոն դոլար է հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով։ Դրամահավաքին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ։

Ակցիայի նախաձեռնող լրագրող Սլավոմիր Սերակովսկին ասել է, որ դրամահավաքի վերջում այնքան մարդ է ցանկացել միանալ ակցիային, որ քրաուդֆանդինգաին հարթակի սերվերները երեք անգամ «կախվել են»։

Դրամահավաքը սկսվել է այն բանից հետո, երբ Լիտվայում նույն նպատակով 6 միլիոն եվրո են հավաքել։