copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:20 23-07-2022

Ուկրաինայում Լև Տոլստոյի փողոցն անվանափոխել են Բորիս Ջոնսոնի անունով

Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Խուստ քաղաքում տեղական խորհուրդը Լև Տոլստոյի փողոցն անվանափոխել է Բորիս Ջոնսոնի անունով, որն ավելի վաղ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքելու մասին։ Այս մասին ասվում է Գերագույն ռադայի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Գագարինի, Կուտուզովի, Ալեքսանդր Նևսկու փողոցները վերանվանվել են, համապատասխանաբար, Կադենյուկի, Սևերին Նալիվայկոյի, Վասիլի Ստուսի անուններով։

Հունիսին Կիևում Յուրի Գագարինի փողոցը վերանվանվել է ի պատիվ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի։ Ավելի ուշ Ուկրաինայի մայրաքաղաքում կարող է ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի անունով փողոց հայտնվել՝ Հայրենական պատերազմի մասնակից Վոլոդյա Դուբինինի փողոցի փոխարեն։

Մինչդեռ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաջորդ քայլը պետք է լինի երկրի մայրաքաղաքը Նուլանդ անվանակոչելը՝ ի պատիվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին