copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:37 23-07-2022

Սոչիում ջրի հոսքը հեղեղել է դաշնային մայրուղու մի հատվածը

Անցած գիշեր Սոչիի Լազարևսկի շրջանում 89 մմ անձրև է տեղացել, շաբաթ օրը հայտնել է քաղաքի վարչակազմը։

Վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ջուրը մտել է մի քանի մասնավոր տնատիրությունների բակեր։ Բացի դրանից, Ա-147 դաշնային ճանապարհը (Ջուբգա-Սոչի) հեղեղվել է մոտ 200 մետրով։

«Ջուրն ինքն իրեն է իջել: Մայրուղու կրիտիկական հատվածներում տեղադրված է տեխնիկա, կան նաև հերթապահ վարպետներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ, ինչպես նշել է վարչակազմը, գետերում ջրի մակարդակը գտնվում է խիստ հսկողության տակ։ Բացի դրանից, մասնագետները «վերահսկում են ջրահեռացման աշխատանքը և մասնակցում ճանապարհային երթևեկության կազմակերպմանը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից