copy image url
Ավելին 4 տարի առաջ - 12:52 23-07-2022

Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 17 մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը։

Անձրևները հեղեղումներ են առաջացրել Ռոադբալ գետում, որը հոսում է նահանգի մայրաքաղաք Էստեհբանաթի մոտով:
Այս քաղաքի քաղաքապետ Յուսեֆ Քարեգարը հայտնել է, որ շտապօգնության ծառայության աշխատակիցները փրկել են 55 մարդու, ևս առնվազն 6 մարդ անհետ կորել է։

Ավելի վաղ Իրանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել էին երկրում սեզոնային հորդառատ անձրևների վտանգի մասին, չնայած այն հանգամանքին, որ այդտեղ տասնամյակներ շարունակ երաշտներ են լինում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել