copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:43 23-07-2022

Շոլցի հարևանները G7-ի գագաթնաժողովի մասին գաղտնի փաստաթղթեր են գտել նրա տան մոտ գտնվող աղբարկղում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հարևանները Պոտսդամում նրա աղբամանում գտել են G7-ի գագաթնաժողովի մասին փաստաթղթեր՝ կնքված որպես «գաղտնի», գրում է Spiegel-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն տան մոտ, որտեղ Շոլցն ապրում է կնոջ՝ Բրանդենբուրգի կրթության նախարար Բրիտա Էռնստի հետ։ Հարևանների խոսքով՝ իրենք չեն քրքրել աղբամանները, թղթերը դրված են եղել վերևից, բոլորի աչքի առաջ։ Փաստաթղթերում եղել են G7 երկրների ղեկավարների և նրանց կանանց բնութագրերը։ Փաստաթղթերը կազմվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում և ունեցել են «գաղտնի` միայն պաշտոնական օգտագործման համար» նշումը:

«Շոլցն ու Էռնստը, կարծես, այնքան էլ լուրջ չեն վերաբերվում գաղտնի փաստաթղթերից ազատվելուն: Փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս զույգի անձնական և պաշտոնական կյանքի մասին, հաճախ կարելի է գտնել նրանց կոմունալ թափոններում: Էռնստի աշխատանքային թղթերը նույնպես պարբերաբար հայտնվում են աղբամանում։

Լրագրողները եզրակացրել են, որ կանցլերի կինն է այդքան անպատասխանատու վարվում փաստաթղթերի հետ։ Պարբերականը հիշեցրել է, որ «գաղտնի» դասակարգված փաստաթղթերը պետք է ոչնչացվեն այնպես, որ դրանց բովանդակությունը անճանաչելի դառնա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ