copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:57 22-07-2022

Ալաբամայի Hyundai-ի դուստր ձեռնարկությունում շահագործել են մանկական աշխատանքը․ Reuters

Ալաբամայում Hyundai-ի դուստր ձեռնարկությունում, առնվազն մի քանի ամիս առաջ, մանկական աշխատանքի շահագործման դեպքեր են բացահայտվել, հաղորդում է Reuters-ը։

Խոսքը SMART Alabama LLC ընկերության մետաղի դրոշմման գործարանի մասին է, որի հիմնական սեփականատերը Hyundai-ն է։ Ընկերությունը մեքենամասեր է մատակարարում հանրահայտ Elantra, Sonata և Santa Fe մոդելների համար, որոնք հավաքվում են Ալաբամայում գտնվող Hyundai-ի ամերիկյան գլխավոր գործարանում:

Գործարանի որոշ նախկին աշխատակիցներ գործակալությանը պատմել են, որ իրենց հետ կողք կողքի աշխատել են տասնյակ անչափահասներ։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ 18 տարեկանից ցածր անձինք չեն կարող աշխատել մետաղի դրոշմման արտադրամասերում, գրում է Reuters-ը։

Reuters-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել 2022 թվականի փետրվարին գործարանում աշխատող գվատեմալացի 13-ամյա աղջկա որոշ ժամանակով անհետանալուց հետո։ Նույն գործարանում են աշխատել նաև նրա 12 և 15 տարեկան եղբայրները։ Անչափահաս երեխաների գործարանում աշխատելու փաստը հաստատել է տեղի ոստիկանությունը, ինչպես նաև երեխաների հայրը։ Գործակալության տվյալներով, այդ ընթացքում երեխաները դպրոց չեն հաճախել, որն արգելված է Ալաբամա նահանգի օրենքներով։

Երբ աղջկա անհետացման մասին գրել են տեղի լրատվամիջոցները, SMART-ը աշխատանքից ազատել է մի շարք անչափահաս աշխատողների, գրում է Reuters-ը։ Գործարանը, որը պարբերաբար տուգանվում է անվտանգության կանոնների խախտումների համար, ըստ գործակալության, բողոքել է աշխատուժի պակասից։

Hyundai-ն չի պատասխանել Reuters-ի հարցերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ