copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:15 22-07-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հացահատիկի համաձայնագրի մասին. «Դա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը BBC-ի թղթակից Օրլա Գերինին ասել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերսկսման գործարքը կենսական նշանակություն ունի պատերազմից կեղեքվող երկրի, ինչպես նաև սովի սպառնալիքի տակ գտնվող բազաթիվ զարգացող երկրների համար:

Գուտերեշն ասել է, որ ստորագրված համաձայնագիրը, հավանաբար, ամենակարևոր բանն է, որ նա արել է ՄԱԿ-ում իր ղեկավարության ընթացքում, հայտնում է Գերինը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նրա հետ զրույցում կտրականապես հերքել է, որ ՌԴ-ն որևէ վարձատրություն է ստացել համաձայնագրի ստորագրման համար, թեև խոստովանել է, որ գործարքը ձեռնտու է նաև Ռուսաստանին. Մոսկվային կօգնեն տոննաներով պարենամթերք և պարարտանյութ դուրս բերել համաշխարհային շուկաներ։ Այս ապրանքները պատժամիջոցների տակ չեն, սակայն Ռուսաստանը դրանք արտահանելու հետ կապված խնդիրների է բախվել փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո։

«Դա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար,- ընդգծել է Գուտերեշը:- Դա կենսական նշանակություն չունի Ռուսաստանի Դաշնության համար: Ռուսաստանն ավելի շատ շահում է վառելիքի արտահանումից: Ահա թե որտեղ է մեծ բիզնեսը»:

BBC-ի հարցին, թե դժվար է չէ արդյոք Ռուսաստանի հետ բանակցելը, երբ նա շարունակում է Ուկրաինայում սպանել կանանց և երեխաներին, Գուտերեշը պատասխանել է. «Իհարկե, հեշտ չէ, բայց կա պատասխանատվության զգացում ողջ աշխարհի նկատմամբ, որը պետք է ունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը»։

Նա խոստովանել է, որ համաձայնագիրը խախտելու դեպքում ՄԱԿ-ը Ռուսաստանին պատժելու հնարավորություն չունի, բայց ասել է, որ դա «բացարձակապես անընդունելի սկանդալ կլինի, և ողջ միջազգային հանրությունը շատ կոշտ կարձագանքի»:

Գուտերեշն ավելի լայն խաղաղ բանակցությունների հեռանկար դեռ չի տեսնում։ «Ինձ շատ է անհանգստացնում այն փաստը, որ այս պահին ես խաղաղ գործընթացի համար նախապայմաններ չեմ տեսնում»,- ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ կողմերը դեռ հեռու են նույնիսկ գլոբալ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի կնքումից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ