copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:38 20-07-2022

ՀՀ ՄԻՊ-ը Գերմանիայի փոխդեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցին

Հուլիս 20-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին։

Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը և աշխատանքի հիմնական ուղղությունները։
Զրույցի ընթացքում տիկին Կատրին Գյորինգ-Էքադը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։

Վերջինիս առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդարդարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, վերջիններիս և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցության և հոգեբանական օգնության տրամադրման հարցերին, սահմանամերձ համայնքների անվտանգային և այլ խնդիրներին, ինչպես նաև խտրականության դեմ պայքարին և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանն առնչվող հարցերին։

Տիկին Կատրին Գյորինգ Էքարդը հետաքրքրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ Պաշտպանի հաստատության համագործակցության հարցերով, ինչին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում և Հայաստանում հիմնադրամի կողմից իրականանցվող ծրագրերին, աշխատանքի հիմնական ուղղություններին և Հայաստանում հիմնադրամի առաջնահերթություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը