Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:16 19-07-2022

ԱՄՆ-ը Ռուսաստանին ներառել է մարդկանց թրաֆիքինգը խրախուսող երկրների ցուցակում

ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանը դասել են այն երկրների շարքին, որոնք մարդկանց թրաֆիքինգի առնչությամբ «խրախուսող քաղաքականություն կամ դրա տարրեր» են դրսևորում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հերթական տարեկան զեկույցում։

«Մենք չափազանց մտահոգված ենք մարդկանց թրաֆիքինգի հետ կապված ռիսկերով, որոնց բախվում են ինչպես ներքին միգրանտները, այնպես էլ այն մարդիկ, որոնք փախել են Ուկրաինայից»,- ասվում է փաստաթղթում։

Այն, որ ուկրաինացի փախստականները, որոնց մեծ մասը երեխաներ և կանայք են, վտանգի տակ են դրսում, ավելի վաղ նշվել էր եվրոպական հասարակական կազմակերպությունների և իշխանությունների կողմից:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ցուցակում, որտեղ երկրները դասվում են ըստ իրենց տարածքում մարդկանց թրաֆիքինգի դեպքերի, Ռուսաստանը Կամբոջայի և Աֆղանստանի հետ ընդգրկված է երրորդ կատեգորիայում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան