copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:27 18-07-2022

Շվեյցարիան չի ընդունի վիրավոր ուկրաինացիներին բուժման համար․ ԱԳՆ

Շվեյցարիայի իշխանությունները բուժման չեն ընդունի Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ վիրավորված ուկրաինացիներին, քանի որ նման գործողությունները կհակասեն շվեյցարական չեզոքության օրենքներին։

Tages Anzeiger թերթը հայտնել է, որ շվեյցարական մի քանի կանտոնների իշխանությունները պատրաստ են եղել ընդունել վիրավոր ուկրաինացիներին՝ ՆԱՏՕ-ի կառույցների խնդրանքով, որոնք կազմակերպում են պատերազմի ժամանակ զոհերի բուժումը։ Սակայն նրանց ժամանումը արգելափակվել է երկրի դաշնային իշխանությունների կողմից։

Միաժամանակ, Շվեյցարիայի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ երկրի իշխանությունները բժշկական սարքավորումներ են ուղարկել Լվովի, Սումի և Չեռնիգովի հիվանդանոցներ։

Շվեյցարիան ավանդաբար չի միանում ոչ մի ռազմական դաշինքի և չեզոք է մնում պատերազմների ժամանակ, նա ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի իշխանություններն արգելափակել են Ուկրաինային իրենց զրահատեխնիկայի մատակարարումը, որը մտադիր էր փոխանցել Դանիան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին