copy image url
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:19 18-07-2022

Խուճապային ահազանգ էր, որի հեղինակը, ենթադրում եմ, ՀՅԴ-ն է ․ Զոյա Թադևոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ տեղադրելու ահազանգի մասին  

Առաջին նախագահը հատուկ պաշտպանվող անձ էր, կարծում եմ՝ հնարավոր չէր, որ նրա բնակավայրի տարածքում ռումբ տեղադրվեր։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը՝ անդրադառնալով երեկ ստացված կեղծ ահազանգին, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է տեղադրվել։

«Նրա տան ողջ տարածքը հատուկ պաշտպանվող տարածք էր, տեսախցիկեր կան, անվտանգության աշխատակիցներ, որքան գիտեմ։ Հնարավոր չէր, ինչպե՞ս կարող էր այդպիսի դեպք տեղի ունենար, և դա չտեսանկարահանվեր։

Կարծում եմ՝ դա խուճապային ահազանգ էր, որի հեղինակը, ենթադրում եմ, Դաշնակցությունն է, որովհետև Դաշնակցությունը չգիտես ինչու սուրբ ատելություն ունի առաջին նախագահի նկատմամբ, որովհետև առաջին նախագահի ֆոնին ակնհայտ է դառնում Դաշնակցության տհասությունը, դավաճանության հսկայական բեռը մեր հայրենիքի ու պետության հանդեպ»։

Նա ընդգծեց, որ նախագահը քաղաքական իրավիճակների գնահատման և կանխատեսումների առումով միշտ ճիշտ է դուրս գալիս։ «Այդ ֆոնին Դաշնակցությունը դառնում է ուղղակի լպրծուն մի զանգված, որը զբաղված է սեփական իմիջը փրկելով, որն արդեն իսպառ բացակայում է։ Նրանք ուղղակի փորձում են մնալ քաղաքական կյանքում, բայց իրենք էլ գլխի չեն, որ իրենք արդեն վերացել են։

Ես համոզված եմ, որ Դաշնակցությունը 1 սերունդ հետո այլևս հաստատ չի լինելու, այնպես որ այդ ճիգերը՝ մնալու քաղաքական դաշտում, անարժեք ճիգեր են։ Վաղ թե ուշ ուղղակի իրենց մասին ապագա սերունդները տեղեկություն կստանան միայն Նժդեհի կամ Անդրանիկի հուշերում, որտեղ նրանք ընդգծված դավաճաններ էին։

Ես միանշանակ հանգիստ էի նախագահի համար, թեև 2008-2009 թթ․-ին արտասահմանից մի դաշնակ հանրահավաքների ժամանակ ինձ գրել էր, թե զգույշ եղեք, դաշնակները փորձում են նախագահի նկատմամբ մահափորձ իրականացնել։ Բայց ես էն ժամանակ էլ հանգիստ էի։ Դա սովորական քաղաքական նախանձ է պարտվածի կողմից՝ միշտ հաղթանակածի նկատմամբ»։

Դիտարկումներին, թե սրանով փորձ է արվում ակտիվացնել քաղաքական դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարումը, նա նշեց, որ նախագահը արդեն 40 տարի քաղաքական դաշտում է։ «Նա իր խոսքը միշտ ասել է, ուղղակի իրեն հասկանալ է պետք։ Իսկ դաշնակներն իրենց կարճ խելքով մտածում են, թե կվախեցնեն, խուճապի կմատնեն, բայց դա մանկամտություն է, որովհետև նախագահը պաշտպանված անձ է, ու դա անհնարին բան էր։ Ծիծաղելի էր նույնիսկ մտածել նման բան կազմակերպելու մասին։

Նախագահը երկար տարիներ մեզ հետ միասին երթերի էր մասնակցում, ելույթներ էր ունենում, եթե էդպիսի մտադրություն լիներ ու իրացվելի մտադրություն, ապա դա կանեին, բայց հիմա էլ չեն կարող անել»,- ասաց Թադևոսյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ