copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:39 18-07-2022

Ընդունում եմ իմ տեսակի պարտությունը. ՊԿ նախագահը հրաժարական տվեց

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հրաժարական է տալիս ՊԿ նախագահի պաշտոնից:

Հայտարարությունում ասվում է. «Ելնելով այն հանգամանքներից, որ՝

ա) մերժում եմ բանսարկությունները, խարդավանքներն ու դավադիր գործելու մեթոդոլոգիան,
բ) ՊԿ-ն իմ ղեկավարած տարիներին (1998-2022թթ.) եղել է անբասիր քաղաքական կառույց, և պատրաստ չեմ այն թեկուզ մտքի ծայրով դիտարկել նաև որպես բիզնես-պրոյեկտ,
գ) Պահպանողական կուսակցության հիմնարար փաստաթուղթ «Ռազմավարական Ծրագրի» «Քաղաքական ոլորտ» բաժնի գաղափարակցության և հոգեկցության մասին դրույթն այժմ մասամբ է գործում կուսակցության ներսում,
դ) նպատակահարմար չեմ գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ եմ անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել,
ե) անպատվաբեր եմ համարում մանրուքների ձեռամբ՝ որոշ կառույցների հրահրած խարդավանքների մեջ ներքաշվելը,
զ) երկրի ներկա քաղաքական վայրիվերումների և անհանդուրժողականության շրջանում իմ առաքելությունը շարունակում եմ տեսնել բացառապես գաղափարական անշեղության պահպանման ու երկրում քաոս և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու ռուսական իմպերիալիստական ծրագրի խափանման մեջ, ինչի անհնարինությանն եմ բախված` քաղաքական կազմակերպության առաջնորդի կարգավիճակում,
է) ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում, սույնով հայտարարում եմ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իմ հրաժարման մասին:

Այսօրվանից սկսյալ՝ ՊԿ նախագահի անունով իմ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ չի կարող վավեր համարվել:

Շնորհակալություն եմ հայտնում Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության հիմնադրման տարեդարձի օրն՝ ինձնից առաջ հրաժարական ներկայացրած ՊԿ փոխնախագահ Զավեն Վարդանյանին և ՊԿ ղեկավար մարմինների անդամներին, ինչպես նաև բոլոր ազնիվ ու անկաշառ պահպանողականներին՝ քաղաքական 24-ամյա համատեղ գործունեության համար»:

Ավելի վաղ զրուցել էինք, որ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հետ, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկություն է ստացել, որ Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը հանձնաժողովին ներկայացրած հաշվետվության մեջ գրել է, որ իր «ղեկավարած» կուսակցությունն իբր տարածքային ստորաբաժանումներ ունի Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում։ Ի պատասխան Կ. Հեքիմյանի հարցմանը` նշված գյուղերի վարչական ղեկավարները պատասխանել են, որ Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում Պահպանողական կուսակցության ստորաբաժանումներ չկան: Մանրամասները՝ հղումով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել