Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:14 17-07-2022

Արևի մեջ պոռթկումներ են լինում. արևի պես էլ վառվեց, գնաց. Արա Այվազյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն ասաց, որ Արմենի փոքր եղբայրն իր համադասարանցին է եղել, իսկ ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցել է մոտ քառասուն տարի.

«Արմենն իր էությամբ արև էր, արևի մեջ էլ է պոռթկումներ լինում, արևի պես էլ վառվեց, գնաց։ Բարի , լավ հիշողություններ ունեմ իր մասին։ Նա մասնագիտությամբ բժիշկ էր ու գնաց այլ ճանապարհով։ Արմենն ուներ ազատամտություն, սկզբունքայնություն, ու այդպես անկեղծ էլ գնաց։ Տարաձայնություններ էլ են եղել որոշ հարցերի շուրջ, բայց ինչ ուզում է լինի՝ մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել, որը մեկ օրվա մեջ չի ջնջվում»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է