copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:46 17-07-2022

Ռոգոզինի փոխարեն «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն է նշանակվել նախկին փոխվարչապետ Բորիսովը

Նախկին փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Ռոսկոսմոսի» ղեկավարի պաշտոնում փոխարինել է Դմիտրի Ռոգոզինին, համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթերը հրապարակված են Կրեմլի կայքում։

«Յուրի Իվանովիչ Բորիսովին նշանակել տիեզերական գործունեություն ծավալող «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- ասված է փաստաթղթի տեքստում։

Ռոգոզինը պետական ​​կորպորացիան գլխավորել է 2018թ․-ի մայիսի 24-ից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր պաշտպանական արդյունաբերության հարցերով փոխվարչապետի պաշտոնը։

Մինչև փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը «Ռոսկոսմոսի» նոր ղեկավար Յուրի Բորիսովը պաշտպանության փոխնախարարն էր։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012թ․-ից։

Մեկ այլ հրամանագրով Պուտինը փոփոխություններ է կատարել կառավարության կառուցվածքում․ փոխվարչապետները դարձյալ տասն են։ Մի քանի օր առաջ ՌԴ նախագահը ևս մեկ փոխվարչապետ է նշանակել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից