copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:47 16-07-2022

Նշվել են ծերունական տկարամտութանը նպաստող մթերքները

Ինչպես գիտեք, այսօր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում տկարամտությունից՝ դեմենցիայից: Ծերունական դեմենցիայի հետ ստիպված են համակերպվել ընտանիքի բոլոր անդամները։ Իսկ ամենավատն այն է, որ դա անբուժելի է։ Ուստի մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում այս վիճակի կանխարգելմանը և դանդաղեցմանը։ Խոսքն առաջին հերթին սննդակարգի մասին է, քանի որ կան որոշ մթերքներ, որոնք նպաստում են դեմենցիայի առաջընթացին։

Ինչպես նշվում է Eat This, Not That ամերիկյան պորտալի հրապարակման մեջ, առաջին հերթին արժե ամբողջովին հրաժարվել վերամշակված մսամթերքից։ Խոսքը երշիկի, նրբերշիկի, բեկոնի մասին է։ Ընդհանրապես մսի մեծ քանակությունը կարող է կոգնիտիվ խանգարումների պատճառ դառնալ:

Երկրորդ խորհուրդը սննդակարգից շաքարավազն ու քաղցրավենիքը հանելն է։ Սա ամենավատ սովորություններից մեկն է։ Գաղտնիք չէ, որ քաղցր մթերքները բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, բարձրացնում ինսուլինի արձագանքը, ինչը կրկին օրգանիզմում բորբոքային պրոցեսներ է հրահրում։ Ավելի լավ է նախապատվությունը տալ բջջանյութով հարուստ բուսական սննդին։

Դեմենցիայի կանխարգելման համար չպետք է բաց թողնել նախաճաշը։ Դա ոչ միայն ապահովում է օրգանիզմը էներգիայով ողջ օրվա համար, այլև օգնում է մարդուն կենտրոնանալ։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք չեն նախաճաշում, դեմենցիայի զարգացման ավելի մեծ ռիսկ ունեն»,- ընդգծվում է հոդվածում։

Եվ վերջապես չորրորդը՝ վերացրեք հագեցած ճարպերով հարուստ մթերքները: Օրինակ, դա պանրով և բեկոնով ձվածեղն է կամ կարագով տապակած կարտոֆիլը։

Նման մթերքները ոչ միայն հակացուցված են տկարամտության դեպքում, այլև մեծացնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ