copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:11 15-07-2022

Արագածոտնում բախվել են Range Rover-ը, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արծրուն Ա-ի վարած Mercedes մակնիշի, 32-ամյա Արսեն Ս-ի վարած Range Rover մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Գագիկ Գ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Արծրուն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին