copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:31 15-07-2022

ՀՀ և Արցախի ՔԿ-ների նախագահներն արդյունավետ են համարել Բաքվի սանձազերծած պատերազմի առթիվ քրգործերով համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
«Կողմերի միջև մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման վերաբերյալ մի շարք հարցերի, որոնք առնչվում են մինչդատական վարույթի ընթացքին, ինչպես նաև նախանշվել են Արցախի Հանրապետությունում քրեական և քրեադատավարական նոր օրենսգրքերի նախագծերի մշակմանը վերաբերող որոշ ընթացակարգային մոտեցումներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին ցուցաբերել շարունակական աջակցություն ինչպես նոր օրենսդրական կարգավորումների, այնպես էլ՝ կազմակերպական ու համատեղ ծրագրերի իրագործման հարցերով՝ բարձր գնահատելով նմանատիպ ձևաչափերով հանդիպումների արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արցախի քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու կապակցությամբ՝ մաղթելով ծառայողական նոր հաջողություններ` ի շահ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման կարևորագույն գործընթացի արդյունավետ կազմակերպման:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի փաստի առթիվ հարուցված քրեական գործերով համագործակցության արդյունավետությունը:
Հանդիպման շրջանակներում կարևորվել է երկու կառույցների շարունակական և արդյունավետ համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ասպարեզում, ինչպես նաև՝ աշխատանքային այլ ուղղություններում:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան