copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:52 15-07-2022

Ավտոկայանատեղիում բռնկված հրդեհի պատճառով 7 ավտոմեքենա վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի ոստիկանության Աշտարակի բաժնի հարևանությամբ խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։

Մինչ հրդեհի վայր կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն այնտեղ կայանված ու խոտանված բոլոր 7 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ Կրակի հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պայթել է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել