copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:52 15-07-2022

Պուտինը Վլադիմիր Սոլովյովին պարգևատրել է «Ռուսաստանի դրական իմիջի ձևավորման գործում ունեցած վաստակի համար» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։

Ինչպես նշվում է հրամանագրում, Սոլովյովը մրցանակ է ստացել «Ռուսաստանի դրական իմիջի ձևավորման գործում մեծ ծառայությունների և սոցիալապես նշանակալի իրադարձություններին ակտիվ մասնակցության համար»։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Սոլովյովը, ի թիվս այլ քարոզիչների, հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է