Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:58 15-07-2022

Շրի Լանկայի վարչապետը դարձել է երկրի ժամանակավոր նախագահ

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է տեղական անգլալեզու Ceylon Today թերթը։ Նախատեսվում է, որ նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։ Քվեարկությունը նախատեսված է հաջորդ շաբաթ։

Վիկրամասինգեն երկիրը ղեկավարել է նախագահ Գոտաբաի Ռաջապակսայի փախուստից հետո, նա հրաժարական է տվել հուլիսի 14-ին բնակչության երկարատև զանգվածային ցույցերից հետո: Ցուցարարները պահանջում էին նաև Վիկրամասինգեի հրաժարականը։

Այն բանից հետո, երբ Վիկրամասինգեն լքի իր պաշտոնը, հաջորդ նախագահը կպաշտոնավարի մինչև 2024 թվականը, հայտնում է AP-ն։ Նա նաև կնշանակի նոր վարչապետ, որի թեկնածությունը պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից։