copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:25 15-07-2022

Ռուսաստանը պատրաստվում է ստեղծել նավթի սեփական չափանմուշային տեսակ. Bloomberg

Ռուսաստանի իշխանությունները մշակել են ծրագիր 2023 թվականին ստեղծելու նավթի ազգային չափանմուշ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերին, որոնց գործակալությանը հաջողվել է ծանոթանալ։

Գործակալությունը նշում է, որ սեփական չափանմուշային տեսակը թույլ կտա Ռուսաստանին դիմակայել արևմտյան երկրների՝ նավթի վրա «գնային առաստաղ» սահմանելու փորձերին, որպեսզի սահմանափակեն ռուսական նավթի եկամուտները։

Մշակված պլանի համաձայն՝ նավթ արդյունահանողները և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նախատեսում են հոկտեմբերին սկսել նավթի առևտուրն ազգային հարթակում։ Ռուսաստանը պատրաստվում է դրան ներգրավել օտարերկրյա գործընկերներին՝ 2023 թվականի մարտ-հուլիս ամիսներին հասնելու համար առևտրի այնպիսի ծավալների, որոնք «բավարար կլինեն գների ուղենշային ցուցանիշ սահմանելու համար»։

Նավթի չափանշման տեսակ ստեղծելու ծրագիրը դեռ վաղ փուլում է, գործակալությանը հայտնել են ոլորտի աղբյուրները: