Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:47 15-07-2022

Բելառուսը դեֆոլտ է թույլ տվել՝ մարելով արժութային պարտքը բելառուսական ռուբլով․ Moody's

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ Բելառուսը չի կատարել արտաքին պարտքի պարտավորությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի 13-ին Բելառուսը պետք է 22,9 մլն դոլար վճարեր Belarus-27 տասնամյա եվրապարտատոմսերի համար։ Moody's-ը պնդում է, որ հանրապետության ֆինանսների նախարարությունը վճարումը կատարել է ազգային արժույթով, և Բելառուսի էմիտենտների արտաքին պարտքի սեփականատերերը չեն կարողացել ստանալ վճարումները։

Ինչպես նշվում է գործակալությունում, բելառուսական ռուբլով արտարժութային պարտքի մարումը դեֆոլտ է։

Հունիսի վերջին Բելառուսի կառավարությունը որոշեց, որ երկիրը կկատարի եվրապարտատոմսերի պարտավորությունները բելառուսական ռուբլով՝ Belarusbank-ում ունեցած հաշվեհամարին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ