copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:59 15-07-2022

Ռուս պաշտոնյաները տեղ չունեն G20 ֆինանսական գագաթնաժողովում. ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը դատապարտել է Ռուսաստանի «դաժան և անարդար պատերազմը» Ուկրաինայում և ասել, որ Ռուսաստանի ֆիննախի պաշտոնյաները, որոնք մասնակցում են Ինդոնեզիայում G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը, կիսում են պատերազմի հետևանքների պատասխանատվությունը:

ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովը գտնվում է Բալիում, որտեղ ընթանում է գագաթնաժողովը, իսկ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեսահոլովակի միջոցով մասնակցել է քննարկումներին, հայտնում է Reuters-ը։

Յելենը լրագրողներին հայտարարել է, որ ռուս պաշտոնյաները հանդիպմանը տեղ չունեն, քանի որ նրանք «խորացնում են պատերազմի սարսափելի հետևանքները՝ շարունակելով աջակցել Պուտինի ռեժիմին», և մասնակիցներին հորդորել է մեծացնել և արագացնել Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրումը։

«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի դաժան և անարդար պատերազմը»,-ասել է Յելենը։ «Այս պատերազմը սանձազերծելով՝ Ռուսաստանը կրում է համաշխարհային տնտեսության համար բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը»։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Ձեզ գուցե հետաքրքրի