copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:52 14-07-2022

Քեյթ Միդլթոնի սիրելի աղցանի բաղադրատոմսը վիրուսային է դառնում TikTok-ում

Սոցիալական ցանցերի հայտնի խոհարար Ալեքսը, որը կիսվում է բաղադրատոմսով @alexskitchenstory օգտանունով, տեղադրել է Քեյթ Միդլթոնի սիրելի աղցանի բաղադրատոմսը TikTok-ում և հավաքել ավելի քան 500.000 դիտում: Հայտնում է Express-ը։

«Դա այնքան թարմ է, այնքան համեղ և կատարյալ այս շոգ եղանակի համար»,- գրել է Ալեքսը:

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ են ձմերուկ, ֆետա պանիր, վարունգ, ավոկադո, լայմ, անանուխ, խնձորի քացախ, ձիթապտղի յուղ, աղ և պղպեղ։ Բաղադրիչներն անհրաժեշտ է կտրել, խառնել իրար և համեմել:

Այն, որ Քեմբրիջի դքսուհին սիրում է ձմերուկով և ավոկադոյով աղցան, ավելի վաղ պատմել էին Barbend Express-ի սննդաբանները՝ նշելով, որ ձմերուկով աղցանները բնորոշ են Քեյթի սննդակարգին. նա նախընտրում է աղցաններ՝ պատրաստված հյութալի վարդագույն ձմերուկից՝ խառնված ավոկադոյի, սոխի, վարունգի և ֆետա պանրի հետ. քաղցրի և կծվի կատարյալ համադրություն:

Դքսուհու երկրպագուները սոցցանցերում գրել են, որ սա ամառային աղցանի կատարյալ բաղադրատոմս է՝ անչափ համեղ և հեշտ պատրաստվող։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի