copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 22-04-2022

Ռուսաստանցի թենիսիստների որակազրկումը կապված է Քեյթ Միդլթոնի հետ. The Telegraph

Բրիտանական The Telegraph-ը պարզաբանում է, թե ի վերջո ինչու է All England Club-ը (AELTC) ռուսաստանցի և բելառուս մարզիկներին զրկել Ուիմբլդոնին մասնակցելու հնարավորությունից: Պատճառներից մեկը AELTC-ի հովանավոր, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի համբավի պաշտպանությունն է: Ակումբն, իբր, մտավախություն ունի, որ եթե ռուսներն ու բելառուսները մասնակցեն, ապա Միդլթոնի կապը մրցաշարի հետ կարող է որպես Ռուսաստանի և Բելառուսի իշխանություններին աջակցություն ընկալվել։ Բացի այդ, ակումբը մտահոգված է, որ նա կարող է ստիպված լինել գավաթը հանձնել ռուսաստանցի թենիսիստի. Դանիիլ Մեդվեդևը մրցաշարի հավանական հաղթողների գլխավոր հավակնորդների ցուցակում է։
Սկզբում Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Նայջլ Հադլսթոնն ասել է, որ կազմակերպությունը ցանկանում է գրավոր հաստատում ստանալ ռուսաստանցի թենիսիստներից, որ նրանք աջակցություն չեն ստացել նախագահ Վլադիմիր Պուտինից, Ռուսաստանից կամ Բելառուսից:
Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ Ուիմբլդոնի կազմակերպիչները կարող են հեռացնել բոլոր ռուսաստանցի թենիսիստներին՝ առանց Մեծ Բրիտանիայի սպորտի նախարարության հրահանգի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում