copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:27 14-07-2022

Դատարանը չեղարկել է Թուրքիայում հայկական գերազմանոցի վրա իրականացվող շինթույլտվությունը

Թուրքական դատարանը բավարարել է Անկարայի Ոլուս շրջանի հայկական կաթոլիկ գերեզմանոցի վրա իրականացվող շինարարության կասեցման և շինթույլտվության չեղարկման պահանջով հայցը: Հայցը ներկայացրել էր Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը: Պալատի տարածած հայտարարության համաձայն՝ Անկարայի 14-րդ վարչական դատարանը բավարարել է Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետարանի ու բնակվարչության դեմ ներկայացված հայցը՝ չեղարկելով շինթույլտվությունը: Հաղորդում է ermenihaber-ը։
Պալատի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասել է. «Անընդունելի է խանութի կառուցումը այս տարածքում, որը բոլոր գիտական աղբյուրներում որպես հայ կաթոլիկ գերեզմանոց հիշատակվում: Այստեղից նաև մարդկային ոսկորներ են ի հայտ եկել։ Դատական հայցով հանդես եկանք մեր եղբայրության և համակեցության կարևոր ցուցիչն ու վկան հանդիսացող հայ կաթոլիկ գերեզմանոցի վրա խանութի անօրինական կառուցման գործի առնչությամբ։ Դատարանի վճիռը ուրախալի է և նպաստավոր հանրության համար, սակայն այնտեղի պատմական գերեզմանոցն ավիրված է։ Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատժել՝ սույն դատավճռի շրջանակներում»։
Ջանդանը տեղեկացրել է նաև, որ իրենք դիմել են Թուրքիայի մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհուրդ՝ տարածքը որպես գերեզմանոց գրանցելու համար։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր