Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:30 14-07-2022

Կա՛մ դու ես ոչնչացնում, կա՛մ քեզ են ոչնչացնում

Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում, անում է ընդդիմության հետ։ Տպավորություն է, թե Նիկոլն ընդդիմությանը գցել է իր թակարդը և նրա հետ մուկն ու կատու է խաղում։ Մեկ ցույց է տալիս, որ ճզմելու է թակարդի ատամների տակ, մեկ թուլացնում է ձգանը, հետո նորից սեղմում, որ շնչակտուր լինի, հետո մի կտոր հաց է նետում ընդդիմության առջև, հետո նորից հետ քաշում։ Մի խոսքով՝ մի նվաստ վիճակ։ Եւ այդ վիճակին, ցավալիորեն, ընդդիմությունը հասել է բացառապես սեփական ջանքերով։ Ինքը արեց այնպես, որ իշխանությունն օր օրի հզորանա և իր զենքերն ուղղի հենց իր՝ ընդդիմության դեմ։

Այսօր նիկոլենք քննարկելու են ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը, բայց ոչ բոլորին, այլ մի մասին։ Սա անում են նրա համար, որ ընդդիմությունը չկարողանա անգամ անհրաժեշտ պահի իշխանությունից առաջ անցնել և բոլորով միասին դնեն մանդատները՝ այդպիսով գոնե չեզոքացնելով իշխանության նվաստացնող ու հաղթական պլանները։ ՔՊ-ն որոշել է ընդամենը 14 ընդդիմադիրի զրկել մանդատներից, որպեսզի սահմանադրական առումով ճգնաժամ չառաջանա։ Այսինքն՝ ՔՊ-ն ընդդիմությանը զրկում է «զադնի դնելու» կամ նահանջի ճանապարհից։ Եթե ընդդիմությունը ժամանակին բավարար կամք ցուցաբերեր, և ինքն առաջինը մեկ մարդու նման հրաժարվեր մանդատներից, այսօր Նիկոլը զրկված կլիներ այս մի հաղթաթուղթն իրենց դեմ կիրառելուց։ Բայց հիմա, երբ նրանց մի մասին զրկում են, մյուսներին՝ ոչ, ստացվում է՝ ընդդիմության այդ մյուս հատվածը, որն արժանացել է ՔՊ-ի բարեհաճությանը, գործարքի է գնացել Նիկոլի հետ կամ ծախվել է իշխանություններին։

Այսպիսի անփառունակ վախճան, հավատացեք, ոչ ոք չէր պատկերացնում ընդդիմության համար, թեև հեռատեսները, ընդդիմությանն ու Նիկոլին ճանաչողները պետք է որ ավելի վատ սցենար էլ կանխատեսեին, բայց մարդիկ ընկել էին երջանիկ մոլորության, Իշխան Սաղաթելյանի ու մյուսների հայրենասիրական ճառերի ազդեցության տակ։ Ընդդիմությունն այդպես էլ չգիտակցեց, որ թշնամու դեմ պայքարում կա՛մ դու ես ոչնչացնում, կա՛մ ինքն է քեզ ոչնչացնում։ Նիկոլին ու իր կործանարար իշխանությանը ոչնչացնելու բացառիկ շանս ուներ ընդդիմությունը մեկ տարի առաջ, բայց դա չօգտագործեց, չցանկացավ կամ չկարողացավ, հիմա փաստորեն ընդդիմությանը ոչնչացնելու հերթն է իշխանության կողմից։ Եւ դա Նիկոլ Փաշինյանը, ցավոք սրտի, հաջողությամբ իրականացնում է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին