copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:14 14-07-2022

Կհրաժարվենք գրիչների օգտագործումից քվեարկության ժամանակ․ նոր փոփոխություններ Ընտրական օրենսգրքում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան 2021թ., ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ։ Դրանք գրանցվել են ինչպես իրավազոր մարմինների, այնպես էլ մոնիթորինգային կազմակերպությունների, ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Ընտրական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ, ինչպես նաեւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հուլիսի 14-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը։

Առաջարկված փոփոխությունները, խորհրդարանականի խոսքով, կոչված են լուծելու ծագած բոլոր խնդիրները։ Այսպես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք տեղի են ունենալու համամասնական համակարգով, կուսակցությունների եւ դաշինքների համար, անկախ ընտրողների թվաքանակից, կնախատեսվեն առանձին քվեաթերթիկներ։

«Այսպիսով, մենք կհրաժարվենք գրիչների օգտագործումից քվեարկության ժամանակ։ Առաջարկվում է նաեւ ինքնաբացարկի ժամկետ սահմանել քաղաքական ուժերի այն ներկայացուցիչների համար, որոնք գլխավորում են նրա համամասնական ցուցակը ոչ ուշ, քան քվեարկությունն սկսվելուց 15 օր առաջ։ Դա թույլ կտա ժամանակին սկսել ընտրաթերթիկների տպագրությունը։ Արդյունքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կմոտեցվեն խորհրդարանականին։ Մոդելը նման կլինի»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դա թույլ կտա կրճատել անվավեր ճանաչված ընտրաթերթիկների քանակը։

Այս ամենը, ինչպես կարծում է գործող իշխանության ներկայացուցիչը, կնպաստի երկրում ընտրական գործընթացի բարելավմանը։ Բացի այդ՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչպես խորհրդարանական (համապետական) ընտրություններում, կիրականացվի օնլայն հեռարձակում։ Դա, հանձնաժողովի անդամի կարծիքով, միանշանակ կբարձրացնի վստահության մակարդակը Հայաստանում ընթացող ընտրական գործընթացների նկատմամբ։

Առաջարկվում է նաեւ որոշել, որ համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ավագանու առաջին նիստում, որը կձեւավորվի համամասնական ընտրական համակարգով, նույնպես ընտրավեճեր են համարվելու եւ ենթակա են լինելու քննության հատուկ արագացված կարգով։ Խոսքը կոլեգիալ կազմի ներգրավմամբ ընթացակարգի մասին է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար կնախատեսվեն նույն նորմատիվները, ինչ եւ Ազգային ժողովի պատգամավորի։

Առաջարկվում է վերանայել ԿԸՀ-ի անդամների վճարումների չափը։ Պատգամավորի խոսքով՝ իրենց առաջարկած գործակիցներն ավելի շատ համապատասխանում են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի ներկայացուցչի կարգավիճակին։

Այս օրենսդրական փաթեթի մշակմանը մասնակցել են ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ կառավարող խմբակցության պատգամավորներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում