copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:58 14-07-2022

Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել էներգետիկայի ոլորտում

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են «էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն» մտցնելու մասին և մի շարք սահմանափակող միջոցներ են ձեռնարկել, չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետի գրասենյակի ղեկավար Հերգել Գուլյաշին։

Նրա խոսքով, այս ռեժիմում գործողությունների ծրագրի շրջանակում Հունգարիան օգոստոսի 1-ից «շատ դեպքերում» կարգելի էներգակիրների արտահանումը, ինչպես նաև «կփորձի շուկայում լրացուցիչ բնական գազ գնել՝ պաշարները համալրելու համար»։
Բացի այդ, նշել է Գուլյաշը, Հունգարիան կփորձի ավելացնել գազի արդյունահանումը երկրի ներսում, վերսկսել ածուխով աշխատող էլեկտրակայանի աշխատանքը և երկարացնել երկրում գործող ատոմակայանի շահագործման ժամկետը։

Նա նաև նշել է, որ կառավարությունն այլևս չի տրամադրի կոմունալ ծառայությունների անսահմանափակ սուբսիդիաներ։ Գործակալությունը նշում է, որ այս ծրագիրը գրեթե 10 տարի եղել է վարչապետ Վիկտոր Օրբանի ժողովրդական աջակցության հիմնական աղբյուրներից մեկը։ Այսպիսով, ըստ նրա, օգոստոսից բնակիչները գազի և էլեկտրաէներգիայի շուկայական գներով կվճարեն այն ծավալների համար, որոնք կգերազանցեն սպառման միջին մակարդակը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում