copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:30 13-07-2022

Ռուսաստանը Բելառուսին ներքաշում է պատերազմի մեջ՝ Լուկաշենկոյին թուլացնելու համար. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին ներքաշում է պատերազմի մեջ ոչ միայն լրացուցիչ ուժեր և զենք ներգրավելու, այլև Լուկաշենկոյի ռեժիմը թուլացնելու համար։

«Պետք է հասկանալ, որ Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի հետևում կանգնած է ոչ միայն իր ռազմական կարողունակության դեֆիցիտը ծածկելու Մոսկվայի ցանկությունը, այլև Ռուսաստանին անհրաժեշտ է բելառուսական բանակի օգտագործումը և իշխանության հենարանի կորուստը՝ ի դեմս Լուկաշենկոյի վարչակարգի»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։

Վերջին շաբաթներին Բելառուսում աշխուժացել են զորքերի և տեխնիկայի տեղաշարժը, ինչպես նաև մարտական ​​ինքնաթիռների թռիչքները։

Ուկրաինայի գլխավոր շտաբը նշում է, որ Բելառուսը բավարար ուժեր և միջոցներ չունի Ուկրաինա ներխուժելու համար, սակայն Ուկրաինայի զինված ուժերն ակտիվորեն պատրաստվում են հետ մղել հնարավոր ներխուժումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր