copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:12 13-07-2022

Կանաչուտ գյուղում «Գազելը» վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 13-ին՝ ժամը 09։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարգսյան փողոցում կայանած Դալար գյուղի բնակիչ, 60-ամյա Գրիշա Կարապետյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։