Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:12 11-07-2022

ՌԴ-ն գողացված ուկրաինական հացահատիկը դուրս է բերում Ղրիմով

Ռուսաստանը առգրաված ուկրաինական մթերքները հասցնում է բռնակցված Ղրիմ, իսկ այնտեղից այն նավերով տեղափոխվում է Թուրքիա, Եգիպտոս և Սիրիա, հաճախ ոչ ռուսական դրոշի ներքո: Նման եզրակացության են եկել «Схема» ծրագրի (Ազատություն ռադիոկայանի նախագիծ), BBC-ի և Reuters-ի հետաքննիչները։

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են ներխուժման ժամանակ գրավված տարածքներից առնվազն 400 հազար տոննա հացահատիկ գողանալու մեջ։

«Схема»-ի լրագրողները, մասնավորապես, պարզել են, որ Ղրիմում ուկրաինական հացահատիկը բեռնվում է Սևաստոպոլի Ավլիտա նավահանգստում։ «Ղրիմի նավահանգիստ մտնելիս զանգվածային փոխադրողները անջատում են իրենց ռադարները, ուստի նրանց չեն կարող հետևել նավերի մոնիտորինգի համակարգերը: Բայց չոր բեռներով նավերը չեն կարող «թաքնվել» արբանյակից, որն արձանագրում է նավահանգստում գտնվելն ու բեռնումը տիեզերքից»,- ասվում է հետաքննության մեջ։

Ընդ որում, հացահատիկը Ուկրաինայի օկուպացված շրջանների տարածքից Ղրիմ է տեղափոխվում բեռնատարներով։
ՄԱԿ-ը և աշխարհի շատ երկրներ մտահոգություն են հայտնում, որ Ուկրաինայից, ռուսական ներխուժումից հետո, գրեթե անհնար է դարձել ծովով հացահատիկի և այլ սննդամթերքի արտահանումը։ Մատակարարման խափանումը, ինչպես մտավախություն ունեն փորձագետները, կարող է հանգեցնել համաշխարհային շուկայում հացահատիկի դեֆիցիտի, իսկ արդյունքում՝ մի շարք զարգացող երկրներում սովի սպառնալիքի ավելացմանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել