copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:25 09-07-2022

Գերմանիայի նախագահը Զելենսկիից բացատրություն է պահանջել՝ Կիև իր այցի չեղարկման համար․ Spiegel

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում բացատրություն է պահանջել ապրիլին Կիև իր այցի չեղարկման համար։ Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Շտայնմայերը ծրագրում էր ապրիլին այցելել Ուկրաինա՝ Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների ղեկավարների հետ միասին, սակայն Կիևը նրա այցն անվանել էր անցանկալի, երբ նախագահը արդեն կես ճանապարհին էր՝ Վարշավայում։

Der Spiegel ամսագիրը հայտնել է դիվանագիտական սկանդալից հետո շաբաթ օրը տեղի ունեցած առաջին զրույցի մանրամասները։
Կողմերը հեռախոսազրույց են ունեցել մայիսի 5-ին։

Զելենսկին ասել է, որ չգիտի չեղարկված այցի բոլոր մանրամասները, սակայն Շտայնմայերն իր հերթին միջադեպն անվանել է «պատմական վիրավորանք» և «դիվանագիտական նորմերի անընդունելի խախտում» և երեք անգամ խնդրել է բացատրել, թե ինչպես է այդպես ստացվել։
«նախագահի աշխատակազմում այսօր էլ զարմանում են սովորաբար զգուշավոր Շտայնմայերի համառությունից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է հոդվածում։

Շտայնմայերը ցանկանում էր Կիև գնալ ապրիլի կեսերին եվրոպացի առաջնորդների հետ միասին, սակայն ուկրաինական իշխանությունները չեղյալ էին հայտարարել նրա այցը՝ պատճառաբանելով, թե իբր սերտ կապեր կան Գերմանիայի նախագահի և Ռուսաստանի Դաշնության միջև: Դա Գերմանիայում քննադատությունների տեղիք էր տվել։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից