copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:48 09-07-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 400 մլն դոլարի զենք կտրամադրի


Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրելու մասին, որը ենթադրում է ևս չորս HIMARS հրթիռային համակարգերի և դրանց զինամթերքի մատակարարումը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ Կիևն այժմ կունենա 12 HIMARS հրթիռային համակարգ:

Փորձագետները կարծում են, որ լրացուցիչ համակարգերի մատակարարումը զգալիորեն կբարձրացնի Ուկրաինայի Զինված ուժերի՝ ռուսական զենքի պահեստներին հարվածելու հնարավորությունը։

Financial Times-ը, վկայակոչելով Պենտագոնի անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ զենքի նոր համակարգերը կրակում են նույնիսկ ավելի հեռու և ավելի ճշգրիտ են, քան՝ նախկինում փոխանցված նմուշները։

Ուկրաինայի իշխանությունները առաջին HIMARS-ի ստացման մասին հայտարարել էին հունիսի վերջին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին