copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:26 08-07-2022

ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հուլիսի 8-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամներին:

Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ավելի քան 20 տարի:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Եմիշյանը, ամերիկյան գնահատման թիմի կազմում ներգրավված էին SPIN Global մարդասիրական կորպորացիայի հիմնադիր տնօրեն, թիմի ղեկավար Ջոել Թոմասը, արտակարգ իրավիճակների պատրաստություն և քաղաքացիական իշխանություններին պաշտպանական գերատեսչության աջակցության փորձագետ Կառլ Ֆ․ Ֆրանցը, արտակարգ իրավիճակներին քաղաքացիա-ռազմական պատրաստվածության (CMEP) գնահատման վերլուծաբան Ալեքսա Սքուիրինին և ԱՄՆ դեսպանության Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դենիել Սինգլտոնը:

Կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերը բոլոր տեսակի վտանգների ժամանակ, նաև պատրաստվածության պլանավորման և արձագանքման հարցեր:

Թիմի առաջին այցը գերատեսչություն տեղի էր ունեցել 2019 թվականին: Դավիթ Համբարյանը կարևորել է երկրորդ այցը՝ նշելով մեր երկիրը վերջին տարիներին անցել է բարդ փորձություններով՝ «Քովիդ-19» և պատերազմ:

«Այցը թույլ կտա լրացումներ կատարել նախորդ հանդիպման ժամանակ կազմված գնահատման զեկույցում»,- նշել է նախարարի տեղակալը:

Իր հերթին Ջոել Թոմասը ևս կարևորել է հանդիպումը և նշել, որ իրենց նպատակն է հասկանալ այդ փոփոխությունները, մատնանշել ուժեղ կողմերը, մարտահրավերները և բացերը, որոնք կան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, նաև գերատեսչության դերը «Քովիդ-19»-ի և պատերազմի ընթացքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի հետ հուլիսի 12-ին նախատեսվում է ընդլայնված կազմով հանդիպում-քննարկում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ