copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:04 07-07-2022

Ուկրաինացի զինվորականները Զմեյնի կղզում տեղադրել են պետական ​​դրոշ

«Զգարդ» կամավորական ջոկատի մարտիկները Զմեյնի կղզում տեղադրել են պետական ​​դրոշ։ «Զմեյնին միշտ եղել է և կլինի ուկրաինական, ոչ մի ժամանակավոր օկուպացիա սա չի փոխի»,- գրել են նրանք ֆեյսբուքյան իրենց էջում։ Նմանատիպ լուսանկարներ հայտնվել են Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայության էջում։

«Ունիան» ուկրաինական պարբերականը հայտնում է, որ դրոշի վրա կա մակագրություն. «Հիշիր, «ռուսական ռազմանավ», Զմեյնի կղզին Ուկրաինան է»:

Դրանում դրված է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոյի ստորագրությունը։

Հիշեցնենք, որ Զմեյնի կղզին այս պատերազմի խորհրդանշաններից մեկն է, այն անցել է ձեռքից ձեռք, այնուհետև ռուսական բանակը հայտարարել է, որ թողնում է այն՝ դա անվանելով ռազմավարական հեռացում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Զմեյնիի վրա հրթիռային հարված հասցնելու մասին այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները իջել են այդտեղ։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան