copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 07-07-2022

Այսպիսի ընդդիմությունն իսկական նվեր է այս իշխանությանը

Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց հասնում է իր ուզածին։ Նա ոչ միայն իր առջև նպատակ է դրել վերջնականապես քարուքանդ անել հայոց աշխարհն ու հայոց պետականությունը, այլև քայքայել, պառակտել ընդդիմությանը, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ իր առաջին նպատակի իրագործման ճանապարհին։ Եւ դա նրան հաջողվում է։ Ու հաջողվում է հենց ընդդիմության շնորհիվ։

Ազգային ժողովի խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում հավաքված են այնպիսի դեմքեր, որոնց պառակտելը, իրար դեմ հանելն ու ոչնչացնելը Նիկոլ Փաշինայնի պես հրեշի համար ընդամենը ժամանակի ու տեխնոլոգիաների հարց է։ Առաջին ճաքերն արդեն տվել են․ Թագուհին դեմ է դուրս եկել ամբողջ ընդդիմադիր դաշտին՝ դուրս չգալով ֆրակցիայից։ Թագուհին այդպիսով, կարելի է ասել, «տրոյական ձիու» ֆունկցիա է կատարում Նիկոլի համար։ Բայց միայն Թագուհիով չէ այս ամենը սկսվում և ավարտվում։ Ընդդիմության պառակտմանը նպաստեցին Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանը, ավելի վաղ՝ Իշխան Սաղաթելյանը, Ռոբերտ Քոչարյանը, երբ ամեն մեկն իր կողմն էր ձգում վերմակն ու հայրենիքի շահի տակ սեփական ամբիցիաներն առաջ մղում։ Արդյունքը եղավ այն, ինչ այսօր ունենք՝ ջլատված «Դիմադրության շարժում», պառակտված կամ վերջնական պառակտվող ընդդիմություն։

Ընդ որում, այդ պառակտման ցեցը ընկել է ոչ միայն երկու դաշինքների միջև, այլև անհատապես այդ դաշիքնների ներսում է սկսվել քայքայում։ Նիկոլիզմը պատել է ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Ուստի կարող ենք ասել, որ այսպիսի ընդդիմությունն իսկակակն նվեր է այս իշխանությանը։ Դրա համար էլ նիկոլականները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվում են, իսկ ընդդիմադիրները՝ ոչ, և դա ևս մի ընդդիմության շարքերում մի նոր ցեց գցելու միտում ունի։ Ընդդիմադիրներն ի վերջո տեսնելու են, որ խորհրդարան չգնալով, Նիկոլին դեմ խոսելով՝ անընդհատ տուժելու են, զրկվելու կյանքի հաճույքներից, իսկ նիկոլականները, հակառակը, շարունակելու են վայելել։ Նիկոլն այս հարցում էլ է հաղթող դուրս գալիս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է