Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:42 07-07-2022

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել վրացական տարածքների բռնազավթումը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել դադարեցնել վրացական տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանների բռնազավթումը, ինչպես նաև կառուցողական մասնակցություն ունենալ Ժնևի միջազգային քննարկումներին։ Հռչակագիրն ընդունվել է հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում կայացած ամենամյա նստաշրջանի արդյունքներով։

Դատապարտելով Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժումն ու Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նաև մատնանշում է «Ռուսաստանի Դաշնության նախորդ ագրեսիվ բռնի գործողությունները այլ մասնակից-պետությունների, այդ թվում՝ Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ»։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է պահպանել անընդունելի պայմանները, որոնք նրան մինչ օրս թույլ են տալիս փաստացի բռնազավթել կամ վերահսկել այդ պետությունների տարածքի մի մասը»,- ասվում է փաստաթղթում։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «խորը ափսոսանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև չլուծված հակամարտության առիթով» և ընդգծել «Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին ԵՄ միջնորդությամբ ստորագրված համաձայնագրի դրույթները լիովին պահպանելու անհրաժեշտությունը», ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի հունվարին կայացրած որոշումը։

Հռչակագրում նաև դատապարտվում է «մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի դեգրադացումը Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում (Հարավային Օսիա)»։ Խոսքը տեղի բնակիչների հիմնարար ազատությունների և իրավունքների ոտնահարման, էթնիկ վրացի բնակչության նկատմամբ խտրականության տարբեր ձևերի, ինչպես նաև տեղի մշակութային ժառանգության հուշարձանների վրացական բնորոշ հատկանիշների ոչնչացման և փոփոխման մասին է, որն «Ռուսաստանի Դաշնության կողմից շարունակվող բռնազավթման և «ռուսականացման» քաղաքականության ուղղակի հետևանք է»։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ