Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:54 07-07-2022

Վարչապետը ասել էր, որ արցախցիների կոմունալ ծախսերը տվել են․ հայտարարում եմ՝ իմ կոմունալները ես եմ տվել․ արցախցի

Այսօր արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ:

Oragir.news-ի հետ զրույցում Հադրութի բնակիչ Արտուշ Ստեփանյանը պատմել է ակցիա իրականացնելու պատճառների մասին․ «Արդեն երրորդ օրն է, որ մենք այստեղ հավաքվում ենք։ Առաջին երկու օրերին ցույց է եղել, և ցույցի պահանջները եղել են Արցախի կարգավիճակի և մեր՝ փախստականներիս կարգավիճակը, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։

Նախ ասեմ, որ այս օրերի ընթացում մեզ ոչ ոք չի մոտեցել Կառավարություից, զարմացած ենք, որ թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և թե՛ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ոչ մեկ չի մոտեցել մեզ։ Բայց մեր խնդիրը մնում է անորոշ, արդեն երկու տարի է՝ մենք Հայաստանում ենք, կոպիտ ասած՝ ոչ մեկի չի ասում՝ դուք ով եք, ինչ եք, որտեղից եք եկել։ Այսինքն՝ Ադրբեջանցիները մեզ մեր տներից հանել են՝ որպես ագրեսորներ, դե այդպես էին չէ՞ մեզ ասում, հիմա էլ այստեղ ենք, մեզ ոչ մեկ չի ասում՝ ով եք, ինչ եք։ Վարչապետը ասել էր, որ փոխհատուցումներ կլինեն, բյուջեն կրկնապատկել ենք, ասել է՝ արցախցիների կոմունալ ծախսերը տվել ենք, բայց ես՝ որպես արցախցի, հայտարարում եմ՝ իմ կոմունալները ես եմ տվել։ Այս պահին ոչ մի աջակցություն չունենք թե՛ այստեղ, թե՛ Արցախում»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում