Ներքին 4 տարի առաջ - 11:10 07-07-2022

Ալիևը կասի՝ նրանք Հայաստանից էստեղ տեղափոխված քաղաքացիներ էին, հիմա վերադարձել են իրենց հայրենիք․ Լևոն Հայրյան

44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Ձևակերպելով իրենց հիմնական պահանջները՝ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը ասաց․ «Արդեն 3-րդ օրն է՝ Կառավարության շենքի առաջ մենք բողոքի ակցիա ենք անում հիմնական 2 պահանջով։ Ունենք 4 հարց մեր Կառավարությանը, խնդրում ենք՝ քաղաքական բլոկից որևէ մեկը ընդունի մեզ՝ մեր հարցերին պատասխանելու համար։

Մեր հինական պահանջներն են՝ Արցախի հայկական կարգավիճակի ճշտումը, մեր բնակավայրից տեղահանված, Արցախում և Հայաստանում բնակվող քաղաքացիներին տուն վերադարձնելը։ Սա կապվում է Արցախի կարգավիճակի հետ. եթե Արցախին կարգավիճակ չտան, մենք ոչ միայն չենք վերադառնա Արցախ, այլև կաշխատենք մեր հայրենակիցներին դուրս բերել Արցախից:

Երկրորդ հարցը՝ պատրաստվո՞ւմ են մեզ փախստականի կարգավիճակ տալ, եթե ոչ, ապա ինչու։ Եթե չտան, վաղը Ալիևը ասելու է՝ նրանք Հայաստանից էստեղ տեղափոխված քաղաքացիներ էին, հիմա վերադարձել են իրենց հայրենիք։ Երրորդը՝ պատրաստվո՞ւմ են արդյոք բնակավայր սարքել ՀՀ-ում՝ փախստականներին տեղավորելու համար, եթե ոչ, ապա ինչու։

Եթե այս բոլոր հարցերին պատասխանեն՝ ոչ, պատրաստվո՞ւմ են արդյոք մեզ արտահանձնել որևէ այլ երկրի խնամքին։ Եթե սրա պատասխանն էլ է՝ ոչ, ապա հինգերերոդ հարցը՝ ինչպե՞ս են պատեկրացնում իրենց պաշտոնավարությունը, եթե չեն կարողանում ապահովել իրենց քաղաքացիների կամ հայ ազգաբնակչության պահանջները։ Եթե Կառավարությունը չարձագանքեց, ապա ստիպված ենք դիմել միջազգային կառույցներին»։

Հայրյանը նշեց, որ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։

Ավելի ուշ քաղաքացիները հանդիպեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, ով շեշտեց, որ ինքը արտաքին քաղաքական հարցերին լավ չի տիրապետում և խոստացավ, որ գործընկերներից մեկին կխնդրի հանդիպել ակցիայի մասնակիցների հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր