copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:36 06-07-2022

37 թվի ուրվականն ու փոքր մարդու մեծ նեւրոզը

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ 37 թվի ուրվականը: Ստալինի, Բերիայի, Յագոդայի ու Եժովի հոգիները փառավորված են ՀՀ գլխավոր դատախազության վերջին նախաձեռնությունից: Իբր կատարել են ուսումնասիրություններ եւ «մտահոգվել», որ ահագնացել է ինտերնետով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, թմրամիջոցների գովազդի, վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը: Ու հիմա ուզում են իբր չարիքի դեմն առնել:

Իսկ սա նշանակում է, որ իշխանությունների ճաշակին ու ականջին ոչ հաճո ցանկացած խոսք համարվելու է, ինչպես իրենք են ասում, «հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածում», ճնշվելու է ազատ խոսքը, երկրի ներսում բռնաճնշումները նոր թափով են ծաղկելու:

Իսկ ինչ է կատարվելու երկրից դուրս. միջազգային հանրությունը կրկին կենաց է ասելու հայկական ժողովրդավարության մասին, Ալիեւը, բացի Կոնդից, հիմա էլ պահանջելու է Հանրապետության հրապարակն ու Ծիծեռնակաբերդի տարածքը, իսկ Նիկոլ Փաշինյանի սիրելի օլիգարխի ծննդավայր Սիլաչին գուցե հանգիստ թողնի: Չէ՞ որ նրա ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Թուրքիա, վաղն էլ գուցե Բաքու:

Որպես կանոն՝ փոքր մարդիկ ունենում են մեծ նեւրոզներ, իսկ դրանք ավելի են ընդգծվում մեծ կորուստներ ունեցող փոքր երկրներում: Հայաստանը, թերեւս, բացառություն չէ…

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է