Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:17 06-07-2022

Կիսապաշտպան չեն, չորրորդ մրցավարի կարգավիճակ ունի ընդդիմությունը. Ռուբինյանը լրացրեց Արսենյանին

ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում ասաց, որ իր գործընկերներին ուզում է բերել ավելի սթափ դատողությունների դաշտ։

«Եթե մենք հնչեցնում ենք հեղափոխական փոփոխություններ, մինչև հիմա իրականացվող գլոբալ ծրագրեր, ուզում եմ հիշեցնել, որ մենք հանդիսանում ենք ՀՀ օրինական իշխանությունը, և մենք հանդիսանում ենք իրավահաջորդը այն իշխանությունների, որը մինչև հիմա եղել է ՀՀ-ում։ Այն, որ իրենք չեն արել, իրենց խնդիրն է, բայց մենք իրականացնում ենք նորմալ փոփոխություններ, որ երկրի սպայական կազմին ապահովենք բնակարանային պայմաններով, դա նորմալ բան ա, հեղափոխական չի, մենք նորմալ իշխանություն ենք։ Մենք ենք իրականացնում խնդիրների լուծումը, եռամսյա հավաքներին, ես ինձ համար արեցի մի հետևություն, որն ավելի ֆուտբոլային տերմինաբանություն էր։ Հենց հասնում է Երևանում հայրենիքի պաշտպանությանը, իրենք հանդես են գալիս որպես հայրենիքի պաշտպաններ, հենց հարցը հասնում է զորահավաքին, իրենք այդտեղ կիսապաշտպան են»։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց. «Կիսապաշտպան չեն, չորրորդ մրցավարի կարգավիճակ ունի ընդդիմությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի