copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:20 06-07-2022

«Oրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021 թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:
Մասնավորապես, սպանության վերաբերյալ գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հանդիսացող, ներկայում արտերկրում գտնվող «օրենքով գող» Ա. Ջ.-ն, որպես քրեական հեղինակություն, ստանձնելով նախկինում Վ. Բ.-ի և Ա. Մ.-ի միջև տեղի ունեցած վեճի լուծումը, 2021 թ. փետրվարի 20-ին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա. Մ.-ի հետ:

Դրա ընթացքում իր կարգավիճակից բխող պահանջներ է ներկայացրել վերջինիս, սակայն խոսակցության ընթացքում Ա.Մ.-ն ընդհատել է խոսակցությունը: Ա. Ջ.-ն այդ արարքը համարելով որպես «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ իր այդ կարգավիճակը ու հեղինակությունը պահպանելու համար հանձնարարություն և ցուցում է տվել Աշ. Ջանինյանին պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվող Ա. Մ.-ին: Արդյունքում Աշ. Ջանինյանը նույն օրը հանդիպել է Ա. Մ.-ին, սակայն վերջինս նախապես իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Աշ. Ջանինյանի վրա և սպանել նրան:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ անձի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու վերաբերյալ՝ 2022 թ. հունիսի 30-ին մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Իսկ դատախազությունում ստացված Աշ. Ջանինյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դատախազը հաստատել է մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ