copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:44 05-07-2022

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Հուլիսի 5-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի զարգացման և տեխնոլոգիայի նախարարության պետքարտուղար, օտարերկրյա ներդրումների հարցով կառավարության լիազոր ներկայացուցիչ, հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գժեգոժ Պիեխովիակին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը և հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գալիք նիստի օրակարգին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը և այլն:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել