copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:33 05-07-2022

Վրաստանի օմբուդսմենը պահանջում է արգելել երկրում գործող կրեմլամետ կուսակցությունը

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ծայրահեղ պահպանողական, հոմոֆոբ և կրեմլամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև որպես «Ալտ-Ինֆո»։

Վրաստանի Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ երկրի Սահմանադրական դատարանը քաղաքական կուսակցության գործունեության սահմանադրականության հարցը քննարկում է «Վրաստանի նախագահի, խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդի կամ կառավարության հայցի հիման վրա»:

Հանրային պաշտպանի տեղակալ Գեորգի Բուրջանաձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ Նինո Լոմջարիան հայցի նախագիծը փոխանցել է երկու պատգամավորի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում