copy image url
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 21:34 04-07-2022

ՌԴ դեսպանատան արձագանքը Կանադայի դեսպանատան բացմանը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ իր տեսակետը հայտնելով Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացվելու վերաբերյալ լուրերին:

«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից, այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը:

Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։
Թվում է, թե այս սյուժեն ցուցիչ է մնացած աշխարհի ընկալման տեսանկյունից՝ իրենց «ոսկե միլիարդի» շարքին դասող պետությունների իշխող շրջանակների կողմից։ Այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ հենց այդ ամբարտավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- նշված է հաղորդագրության մեջ։





Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում