Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:58 02-07-2022

Մայրը գնաց Մոսկվա, անընդհատ ասում էր՝ Արմա՛ն, հանկարծ լաց չլինես․ Մանուշակ Գրիգորյան

«Մայրը արտերկրում աշխատում էր, ես էլ այստեղ նրան պահում էի։ Եղել եմ Արմանի և՛ ուսուցիչը, և՛ տատիկը, և՛ ամեն ինչը»։ Այս մասին «Կյանքից առավել» գրքի շնորհանդեսի ժամանակ oragir.news-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արման Աղվանյանի տատիկ Մանուշակ Գրիգորյանը։

«Ես մտածում եմ, որ իրեն բոլորից լավ եմ ճանաչում, իսկական հերոս էր Արմանը՝ փոքր տարիքից սկսած։ Նա ընդամենը հինգ տարեկան էր, որ մայրը գնաց Մոսկվա, մայրը անընդհատ ասում էր․ «Արմա՛ն, հանկարծ լաց չլինես, դրսում երբ մեքենան գա, ես գնամ, դու լաց չլինես, քեզ տղամարդավարի պահի»։ Իմ աչքի առաջ է, երբ Արմանը իր մայրիկի ճամպրուկը դնում էր մեքենայի մեջ ու հպարտությամբ կանգնում, վերջում էլ ձեռքը բարձրացնում, ձեռքով հաջողություն էր անում, ոչ մի անգամ արցունք չի թափել մոր հետևից»,- հավելեց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը