copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:37 01-07-2022

ՌԴ ԶՈՒ-ն չի գործում քաղաքացիական թիրախների ուղղությամբ. Պեսկովը՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի մասին

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օդեսայի մարզի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի մասին հաղորդագրությունները, որի հետևանքով ավերվել են բնակելի շենք և հանգստի բազա, զոհվել են առնվազն 19 տեղի բնակիչներ, այդ թվում՝ 11-ամյա տղա։

«Ես ձեզ ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի և Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում չեն գործում քաղաքացիական թիրախների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը (մեջբերումը՝ «Ինտերֆաքսի»):

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ուրբաթ գիշերը հարձակման ենթարկված Օդեսայի մարզի տարածքը ոչ մի կապ չի ունեցել ռազմական ենթակառուցվածքների հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում