Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:25 01-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ ծառայողը կոտրել է ԵՊՀ մուտքի դռան ապակին, վնասել սրճեփ սարքը

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն՝ Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հունիսի 27-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 06։00-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձը Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Մ-ն է, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։

Կարճ ժամանակում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Արտաշես Մ-ին հայտնաբերել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։

Կայքի տեղեկություններով՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել