Տեսանյութ Ներքին Եկեք հետ տանք 4 տարի առաջ - 17:08 30-06-2022

Փաշինյանի խառը մտքերը գերիների վերաբերյալ

2021 թ. հունիսի 7-ին ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին, նախ ներողություն խնդրեց, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ, և ապա հայտարարեց, որ գերիները կներեն 1-2 ամիս ավել Բաքվի բանտերում մնալու համար․ «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո՛, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը», - ասաց Փաշինյանը։

Դրանից մեկ տարի անց՝ 2022 թ․ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին տված առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե կարելի է ակնկալել մոտ ապագայում գերիների վերադարձ հայրենիք, ասել է․ «Քանի դեռ ունենք պահվող գերի, թեկուզ մեկ հոգի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել»։

Տեսանյութը՝ ստորև․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը